Հասարակագիտություն / Քննական աշխատանք

Ծնողի իրավունք և պարտականություն / Հոդված 36

Յուրաքանչյուր ծնող ունի ինչպես որոշակի իրավունքներ իր երեխայի նկատմամբ, այնպես էլ նրան դաստիարակելու և կրթության տալու պարտականություններ, որոնք կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 36-րդ հոդվածի միջոցով։
Համաձայն այդ հոդվածի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։
Ծնողները պատ ասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ինչպես ծնողներն ունեն դաստիարակելու և կրթություն տալու պարտակություններ և իրավունքներ, այնպես էլ համաձայն ընտանեկան օրենսգրքի ծնողի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է, որ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

Ծնողի իրավունքները և պարտականությունները

1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.

2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.

4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.

5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.

7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.

8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:

2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.

3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

4) հարգել երեխայի արժանապատվությունը.

5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ։

Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

Ամենից շատ ծնեղները խախտում եներեխաների ՝

  • Ինքնորոշման իրավունքը
  • Սեփական արժանապատվությունը հարգելու իրավունքը
  • Սեփականության անձեռնմխելիության իրավունքը
  • Խոսքի, խղճի և անձնական կարծիքի ազատության իրավունք

Ծնողին զրկել ծնողական իրավունքներից կարելի է միայն օրենքով սահմանված կարգով, երեխայի կենսական շահերը ապահովելու համար: Օրինակ` հոգեկան խանգառումներ, ալկոգոլիզմ, թրմրամոլություն, ծանր հիվանդություն ունեցող ծնողները չեն կարող հոգ տանել երեխայի մասին: Ինչպես նաև ֆինանսապես և կենսակերպը ապահովող նորմերը չապահովելու դեպքում, նույնպես ծնողը կարող է զրկվել իր իրավունքներից: Երեխային շահագործելու, ծեծի ենթարկելու, կամ ծանր հոգեկան տրավմաներ պատճառելու դեպքում, նույնպես անձը զրկվում է ծնողական իրավունքից: Ինչպես նաև այդ հոդվածի մեջ նեռառված պարտականություն ունեն երեխաները, ըստ որի չափահաս և աշխատաունակ երեխանրը պարտավոր են հոգ տանել իերնց անաշխատաունակ ծնողների մասին:

Պատկեր_աղջիկ
Հայաստանում երեք երեխայից գրեթե մեկը միաժամանակ թե՛ աղքատ է, թե՛ զրկված (25%)։
Պատկեր_երեխաներ
Յուրաքանչյուր երկրորդ երեխա ենթակա է բազմաչափ աղքատության/ զրկվածության (57%), մասնավորապես՝ զրկված է կոմունալ ծառայություններից, սոցիալական շփումներից ու ժամանցից։
Պատկեր_երեխաներ
Հայաստանում ապրող երեխաների մեկ երրորդը զրկված է, սակայն աղքատ չէ (32%)։

Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաներն ունեն զրկվածությունը վերացնող ուղղակի միջամտությունների կարիք և վտանգված են դուրս մնալ միայն դրամական աղքատությանն ուղղված քաղաքականության ազդեցությունից։

Խոշոր կազմակերպություններ

UNICEF-ը դա միջազգային ընկերություն է, որը ավելի շատ զբացվում է երեխաների պաշտպանության իրավուներով և իրավախախտումներով։ «Մենք աշխատում ենք երեխաների համար արդար և հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հասնեն իրենց ողջ ներուժին» -ը իրենք կարգախոսն է։
Չնայած նրան, որ այս կազմակերպությունը շատ չի խոսում ծնողների իրավունքների մասին, այս կայքում կա շատ հետաքրքիր հրապարակում, որտեղ խոսվում է ծնողների և երեխաների վարքային դրսևորումներնի մասին արտակարգ իրավիճակներում։

ՄԱԿ-ի ծնողների և երեխաների պարտականությունների պաշտպանության գործունեությունը Հայաստանում։

Կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ծրագրերի իրականացումը սկսվել է հրատապ օգնություն տրամադրելուն ուղղված երկամյա ծրագրով: 1995-1999թթ. հրատապ օգնության համագործակցությունը սկսեց փոխարինվել Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնություններով: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության ընթացքում օգնություն է ցուցաբերվել երեխաների իրավիճակի բարելավման, Երեխայի իրավունքների և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Հայաստանը միացել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային» (ԵԻԿ) 1992թ. հունիսի 1-ին: Հայաստանը վավերացրել է նաև ԵԻԿ-ի երկու կամընտիր արձանագրությունները` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության» (2005թ.) մասին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիան երեխաների աշխատանքի մասին (2005), Հաագայի կոնվենցիան միջազգային որդեգրման մասին (2006), Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան (2007) և փոփոխություններ է կատարել ՀՀ Ընտանեկան, Քրեական և Աշխատանքի օրենսգրքերում` նպատակ ունենալով ապահովել երեխաների առավել արդյունավետ պաշտպանությունը շահագործումից և թրաֆիքինգից:

1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: 1996թ. մարտին ՀՀ նախագահը ստորագրել է «Մայրության և մանկության պաշտպանության մասին» հրամանագիրը:

Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրով ամրագրված քաղաքականության հիմնական ուղղությունների վերանայման արդյունքում 2012 թ. դեկտեմբերի 27-ին ընդունվեց ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը, որի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:
2013թ. մայիսին Երեխայի իրավունքների կոմիտեում ներկայացվել են երեխայի իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի երրորդ և չորրորդ ազգային զեկույցները, ինչպես նաև երկու լրացուցիչ արձանագրությունները, ինչի հիման վրա Հայաստանին տրվել են նոր հանձնարարականներ այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավումն ապահովելու համար: ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականները թարգմանվել և տրամադրվել են շահագրգիռ բոլոր կառույցներին:

Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ: Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

Հայ ականավոր թագուհիները. նախագիծ

Վարդգես Սուրենյանց
Զաբել թագուհու վերադարձը

Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։

Նպատակը՝ ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել ….պատմական ժամանակաշրջանը

Խնդիրները՝ հայոց արքաների կողքին հիշատակել և գնահատել հայոց թագուհիների գործունեությունը, ուսումնասիրել հայ կնոջ պատմական կերպար ըստ ժամանակաշրջանների

Մասնակիցներ՝ 1-ին կուրսի ուսանողներ

Ընթացք/ քայլեր՝

  • Ուսանողները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուր խումբ կընտրի հետազոտության համար մեկ հայ թագուհի
  • Ուսանողները հայ թագուհիների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ համացանցից, գրքերից։
  • Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։

Արդյունք

Ուսանողները նախագծի արդյունքներն կհրապարակեն իրենց բլոգներում։

Թագուհիների կերպարների ստեղծում։

Նախագծի զարգացում/շարունակություն

  • Համագործակցություն հագուստի մոդելավորում
  • Թագուհիների հանդերձանքի մոդելավորում, կարել

Օգտակար գրականություն՝

  1. Ա. Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Տեսանյութեր՝

Սպիտակ սուտ

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:

Վերլուծություն՝

Պատվածքը շատ խորհիմաստ է։Նվիրված է ստին։Գրողը սուտ խոսել այդքանել լավ չգիտեր սակայն պաշտում էր անմեղ սուտը, տեղեկանում ենք որ կա երկու սուտ սպիտակը դա արդարացված սուտն է, իսկ կարմիրը հանցանքը։Սուտ խոսելը իրականում վատ բանե սակայն կան իրավիճակներ երբ ստիպված էնք լինում ստել։Այսքանը Հարուկի Մուրակամի պատմվածքի մասին։

Հանդուրժողականություն

Հանդուրժողականություն

Պատասխանել հարցերին՝

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը «Հանդուրժողականությունը քաղաքացիական հասարակության արժեք ու սոցիալական նորմ է, որը դրսևորվում է քաղաքացիական հասարակության բոլոր անդամների տարբեր լինելու, տարբեր կրոնական, քաղաքական, ազգային և այլ սոցիալական խմբերի միջև կայուն ներդաշնակության ապահովման, տարբեր մշակույթների, քաղաքակրթությունների և ժողովուրդների բազմազանության հանդեպ հարգանքի, իրենց արտաքնով, լեզվով, համոզմունքներով, սովորույթներով ու դավանանքով տարբերվող մարդկանց ըմբռնումով մոտենալու և նրանց հետ համագործակցելու պատրասատակամության մեջ»:
  • Որո՞նք են տարբերությունը հանդուրժողականության, համբերության և անտարբերության։ Նշե՛լ օրինակներ
    Հանդուրժողականությունը ուղղված է միայն այն երևույթին, ինչը սկզբունքորեն անհանդուրժելի է, այլ կերպ՝ բացառապես վատ, սխալ, անբարո, անօրինական, հասարակությանը որոշակիորեն վնասող երևույթների դեմ:Հանդուրժողականության ժամանակ մենք ունենք ազատ ընտրության հնարավորություն։ Համբերության ժամանակ մենք չունենք այդ ազատ ընտրության հնարավորությունը։
    Իսկ անտարբերության ժամանակ միևնույն է։
  • Ի՞նչ կարևորություն ունի հանդուրժողականությունը հասարակության մեջ։ Հանդուրժողականությունը նպատակ ունի ավելի լավը դարձնել առանձին մարդուն և ողջ հասարակությունը։

Կրոնական հանդուրժողականություն

  • Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։Կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։
  • Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։Նեգատիվ ասելով ես հասկանում եմ մարդկանց իրար դեմ նեգատիվ տրամադրվածությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով։Պոզիտիվ ասելով ես հասկանում եմ հարգանքը մարդու և իր կյանքի,բնօրրանը,հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։
  • Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։ հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  • Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։ Դրանք շատ են, քանի որ ներկայում կան շատ կրոններ, հավատքներ, և տարբեր մարդկանց անհարգալից վերաբերմունքի և կարծիքների տարբերության պատճառով ծագում են այդ նեգատիվ կոչված հանդուրժողականությունը։