Աշխարհագրության հարցաշարեր

1.Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
.

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների`
քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝
աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի
մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտություն`հասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են
քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն
օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛
հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին
բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:
3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը,
վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը,
աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման,
քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն:
5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)

  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորդ


6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն)
7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը
8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը
9.Զարգացած և զարգացող երկրներ
10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը
11.Բնակչության վերարատադրություն
12.Բնակչության սեռատարիքային կազմը
13.Բնակչության ազգային կազմը
14.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
15.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։
16.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։
17.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով